«Գաղտնիության Քաղաքականության» դրույթները տարածվում են կայքից օգտվողների և կայք այցելողների վրա: Օգտվելով կայքից կամ այցելելով կայք՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը Գաղտնիության քաղաքականության դրույթներին և մեր Ընկերության կողմից Ձեր անձնական տվյալների օգտագործմանը:
Տեղեկությունների հավաքագրումը
Կայքը հավաքագրում է հետևյալ տեղեկությունները՝
- Էլ. փոստի հասցե, անուն, ազգանուն, հեռախոսահամար, հաշվառման հասցե, անձը հաստատող փաստաթղթի տվյալներ
- Դասընթացների գրանցման, պահպանման պատմություն,
- Ընկերության հետ ունեցած նամակագրություն,
- Տրամադրված այլ տեղեկատվություն։
Ընկերությունը տեղեկատվություն է հավաքում նաև երրորդ կողմերի միջոցով, որոնք ներառում են
- Օգտագործողների սարքի տվյալներ (Users device data)- զննարկչի տեսակը, օպերացիոն համակարգը, IP հասցեն և տիրույթի անունը, որտեղից մուտք եք գործել կայք, բջջային սարքի տեսակը և այլն:
- Զննարկման տվյալներ (Browsing data)- կայք այցելելու ամսաթիվը և ժամը, կայքի էջերը, որտեղ այցելում են, կայքը դիտելու համար ծախսած ժամանակը, կայք վերադառնալու քանակը և հղումների սեղմման վերաբերյալ այլ տվյալներ:
- Կայքի վերաբերյալ օգտատերերի նախասիրություններ (user preferences regarding the website)
- Այլն:
Տեղեկությունների օգտագործման նպատակները
Հավաքագրված տեղեկությունները օգտագործվում են հետևյալ նպատակներով՝
- Գրանցումները հաստատող նամակների ուղարկում,
- Նորույթների, գալիք դասընթացների, առաջարկների, ընկերությունում/կայքում կատարվելիք/կատարվող փոփոխությունների մասին իրազեկում,
- Պարբերաբար շուկայական հետազոտությունների իրականացում,
- Օգտատիրոջ/Այցելուի համար կայքի օգտագործման բարելավում,
- Իրավական կամ կարգավորող պարտավորությունների կատարում:
Տեղեկությունների չբացահայտումը
Օգտատիրոջ/Գրանցվողի կողմից տրամադրված տեղեկությունները համարվում են գաղտնի:
Եթե պետական մարմինները պահանջեն Օգտատիրոջ/Գրանցվողի անձնական տվյալները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և շրջանակներում, ապա Ընկերությունը պետք է փոխանցի պահանջվող տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Օգտատիրոջ/Գրանցվողի իրավունքները
Դուք իրավունք ունեք պահանջել ուղղելու, ջնջելու, սահմանափակելու Ձեր անձնական տվյալների մշակումը, հետ վերցնելու տրված համաձայնությունը:
Եթե ցանկանում եք օգտվել ձեր տվյալների պաշտպանության իրավունքներից, դիմեք training@src-elearning.am հասցեով:
Ընկերությունը կպատասխանի Ձեր խնդրանքին այն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում: Ձեր հարցումը մերժելու դեպքում կներկայացվի հիմնավորում:
Եթե որևէ կասկած կա անձի ինքնության վերաբերյալ կամ ներկայացված չէ անհրաժեշտ ամբողջական տվյալները, ապա Ընկերությունը իրավունք ունի պահանջել լրացուցիչ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են Օգտատիրոջ/Գրանցվողի ինքնությունը հաստատելու համար:
Ձեր պարտավորությունները
Ձեզանից պահանջվում է տրամադրել իրական և ճշգրիտ տվյալներ: Տրամադրած տեղեկատվության ցանկացած փոփոխության մասին պետք է տեղեկացնեք Ընկերությանը:
Եթե կասկածներ կան, որ Ձեր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է կամ թերի, Ընկերությունը գրանցման Ձեր դիմումը չի ընդունի կամ անմիջապես կասեցնի Ձեր Օգտահաշիվը:
Տվյալների պաշտպանություն
Ընկերությունը երաշխավորում է, որ ձեռնարկված են տվյալների անվտանգության ապահովման բոլոր անհրաժեշտ միջոցները և Ձեր անձնական տվյալները պաշտպանված են: